Ռուսաստանը նախատեսում է Թուրքիայում հանդիպել սիրիական զինված ընդդիմությանը. ՌԻԱ

Մարտի 17-ին ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությունը փոխանցել է դիվանագիտական կորպուսում «սեփական աղբյուրներից» ստացված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը նախատեսում է մոտ ժամանակներս Անկարայում հանդիպել սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչներին: Այդ հանդիպումը պետք է նախորդի ապրիլի կեսերին Իրանի տարածքում՝ Թեհրանում ավելի ընդլայնված կազմով քննարկումներին:

Թեհրանում պետք է հանդիպեն Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի փորձագիտական շրջանակները: Նմանն որոշում կայացվել է Աստանայում մարտի 14-15-ին անցկացված քննարկումների արդյունքում:

Զինված ընդդիմության հետ հանդիպելու գաղափարը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ վերջիններս նախ հետաձգեցին, ապա՝ ընդհանրապես չներկայացան Աստանայի քննարկումներին: Այսպիսով, կարող ենք համարել, որ Աստանայի 3-րդ բանակցային փուլը ևս շոշափելի արդյունքներ չտվեց կողմերին:

Միակ որոշումն այն է, որ ապրիլի 18-19-ին փորձագետները Թեհրանում պետք է աշխատեն փաստաթղթերը կազմելու վրա, իսկ մայիսի 3-4-ին դրանք կքննարկվեն Աստանայի 4-րդ բանակցային փուլում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *