ԻՊ-ին հաղթելուց հետո Իրաքում կոալիցիոն ուժերի թիվը կնվազեցվի

Մարտի 16-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ «Իսլամական պետությանը» պարտության մատնելուց հետո ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը կկրճատվեն: Սակայն Իրաքի վարչապետը նաև նշել է, որ դրա համար իրենց զորքերը ինտենսիվ մարզումների կարիք ունեն դեռ: Փոխանցում է մերձավորարևելյան հետազոտություններով զբաղվող Middle East Eye լրատվակայքը:

Մոսուլ. 2017 թվական, հունվար

Մոսուլ. 2017 թվական, հունվար

Ներկայում, համաձայն Աբադիի հայտարարության, Իրաքի տարածքում ԱՄՆ գլխավորած կոալիցիան ունի շուրջ 5000 զինծառայող: Այս խնդիրները նաև ամերիկյան կողմի հետ քննարկելու համար հաջորդ շաբաթ Իրաքի ղեկավարը պետք է այցելի ԱՄՆ, հանդիպի այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Ներկայում, համաձայն Աբադիի, ԻՊ-ն փակված է Մոսուլում, որի մեծ մասն իրենք արդեն գրավել են: Անդրադառնալով տարածաշրջանային քաղաքականությանը՝ Աբադին զգուշավորությամբ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում վատ հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ՝ լինել «հակաիրանական, հակասաուդական, հակաթուրքական ևն», կամ «մերձ» դիրքորոշում որդեգրել:

Հիշեցնենք, որ մարտի 14-ի տվյալներով իրաքյան կողմը հայտարարում էր ԻՊ-ից Մոսուլի շուրջ 75 տոկոսի գրավման մասին: Մասնավորապես այդ օրն ազատագրվել էր Մոսուլի երկաթուղային կայարանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *