Թուրքիան Միջերկրական ծովում մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Թուրքիայի ռազմածովային ուժերը մասնակցում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի և Իտալիայի հյուրընկալությամբ Միջերկրական ծովում անցկացվող «Դինամիկ Մանթա-2017» (Dynamic Manta-2017) զորավարժությանը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զորավարժությանը մասնակցում է Թուրքիայի ՌԾՈւ 1 սուզանավ, 2 պարեկային նավ և 1 ֆրեգատ: Դրանք գործում են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի 2-րդ մշտական խմբի (SNMG2) կազմում:

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը

ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր Միջերկրական ծովում անցկացնում են Dynamic Manta 2017 զորավարժությունը

Նշենք, որ  Dynamic Manta-2017 զորավարժությունը սկսվել է մարտի 13-ին և տևելու է մինչև մարտի 24-ը: Բացի Թուրքիայի ռազմածովային ուժերից, մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի անդամ 10 երկիր: Ընդգրկած ենք 10 նավ, 9 պարեկային հականավային ինքնաթիռ և 3 ուղղաթիռ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նորվեգիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:

Dynamic Manta զորավարժությունը ՆԱՏՕ-ի ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության ամենամեծ զորավարժություններից է: Զորավարժության հիմնական նպատակը նպաստել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային ուժերի ստորջրյա վտանգների դեմ պայքարում վերջրյա, ստորջրա և օդային գործողությունների համակարգմանը:

Այս տարվա զորավարժությունը հյուրընկալող Իտալիան աջակցություն է ցուցաբերում Ագուստա քաղաքում տեղակայված ռազմածովային ուժերի բազան, Կատանիա քաղաքի նավահանգիստը և այդ քաղաքում տեղակայված «Սիգոնելլա» ավիաբազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *