Իրաքի օդուժը ստացել է T-50 Golden Eagle ինքնաթիռների առաջին խմբաքանակը

Իրաքի ռազմաօդային ուժերը ստացել են հարավկորեական Korea Aerospace Industries ընկերության Տ-50 «Գոլդեն Իգլ» (T-50 Golden Eagle) տեսակի ուսումնամարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը: Այս մասին մարտի 16-ին հայտնել է Իրաքի օդուժի հրամանատար Անվար Համադ Ամին, փոխանցում է Jane’s ռազմական հանդեսը:

Կորեական T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռ

Կորեական T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռ

Օդուժի հրամանատարը հայտարարել է նաև, որ նրանք ստացել են ինքնաթիռները իրենց համապատասխան սարքավորումներով և զենքերով: Մոտ ապագայում ինքնաթիռները արդեն անցնելու են մարտական ծառայության:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Իրաքի պաշտպանության նախարարությունը կորեական ընկերության հետ կնքել է 24 միավոր T-50 Golden Eagle ուսումնամարտական ինքնաթիռների գնման մասին է։ Պայմանագրի արժեքը 1.1 մլրդ ամերիկյան դոլար է։

Դեռևս 2011 թվականին կորեկան ընկերությունը հայտ է ներկայացրել իրաքյան մրցույթի մասնակցելու համար։  Ձեռնարկության հետ մրցել են նաև բրիտանական BAE Systems, չեխական Aero Vodochody և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունները։

Նշենք, որ երկտեղանի Տ-50 ինքնաթիռի առավելագույն արագությունը 1.7 հազար կմ/ժ է։ Սպառազինված է 20 մմ տրամաչափի թնդանոթով և 7 կախոցով, որոնք նախատեսված են «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռների համար։ Այն արտադրվել է Korea Aerospace Industries ընկերությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ միասին: Առաջին թռիքչքը իրականացրել է 2002-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *