Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Ավստրիայի հետ ծրագրերի իրականացումը

Թուրքիան արգելք է դրել իր երկրում 2017թ. ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների հետ համագործակցությանը, մասնավորապես ռազմական վարժանքների, քաղաքական միջոցառումների և քաղաքացիական նախագծերի ոլորտում: Այս մասին մարտի 15-ին հայտնում է Reuters գործակալությունը:

Թուրքիայի և Ավստրիայի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2016-ի ամռանը Ավստրիան կոչ արեց ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ հետ ասոցացման վերաբերյալ քննարկումները: Ավստրիան քննադատել էր Թուրքիայի իշխանություններին հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդկանց հետապնդումների, ճնշումների և ձերբակալությունների համար: Ավստրիան նաև չեղարկել է Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների համար քարոզարշավները իր երկրի տարածքում:

Իսկ 2016-ի նոյեմբերի 24-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին 6 կուսակցությունների առաջարկը:

Ավելի ուշ՝ մարտի 16-ին, ՆՍՏՕ-ի պաշտոնյաններից մեկը տեղեկացրել է, որ Թուրքիայի այս քայլը մասնավորապես ուղղված է Ավստրիային, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ, բայց գործընկեր պետություն է:

«Մենք մտահոգված ենք այս վիճակով և այն ազդեցությամբ, որ այն ունենում է ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ համագործակցության ծրագրերում: Հուսով ենք, որ մեր դաշնակից Թուրքիան և մեր գործընկեր Ավստրիան կկարողանան արագորեն լուծել խնդիրը»,-ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Ավստրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Թուրքիան արգելակել է Ավստրիայի հետ ծրագրերը: Ավտրիայի ՊՆ խոսնակներից մեկը ասել է, որ այս պահի դրությամբ ծրագրերի արգելակումը անմիջական ազդեցություն չի ունենում առաքելության վրա, բայց հետագայում կարող է խնդիրներ առաջացնել, օրինակ Կոսովոյի առաքելության պատրաստման համար, քանի որ կան համատեղ դասընթացներ:

Թուրքիայի նման վարքի պատճառներից կարող է լինել նաև ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակից եվրոպական մի քանի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացումը: Վերջին օրերին Նիդեռլանդները և Գերմանիան նույնպես արգելել էին իրենց երկրների տարածքում Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների համար քարոզարշավներ իրականացնել:

Թուրքիայի գործողությունները իրենց ազդեցությունն են ուենում ՆԱՏՕ-ի բոլոր 22 գործընկեր երկրների վրա, այդ թվում նաև Շվեյցարիայի և Վրաստանի վրա, որոնք նույնպես ներգրավված են Աֆղանստանում, Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *