Պարգևատրվել են փետրվարի 25-ի հարձակումը հետ մղած ՊԲ զինծառայողները

Մարտի 15-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին գերազանց ծառայության համար՝ բանակի հրամանատարը կոչ է արել չթուլացնել զգոնությունը և միշտ պատրաստ լինել կանխելու հակառակորդի հետագա սադրանքները:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը տեղեկացրեց, որ աչքի ընկած բոլոր զինծառայողները պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով:

 

ՊԲ հրամանատարը հանձնում է զինծառայողների պարգևները

ՊԲ հրամանատարը հանձնում է զինծառայողների պարգևները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *