Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը տեղափոխվում է Դիլիջան

Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կառավարության որոշման նախագծին, որով Դիլիջանում գտնվող նախկին ՊԵԿ ուսումնական կենտրոնի՝ 15,7 մլրդ դրամ արժողությամբ շինարարական օբյեկտները (իրենց շարժական և անշարժ գույքով) կամրացվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այսուհետ այստեղ կանցկացվի Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

Այս որոշմամբ «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ դպրոցի կրթական ծրագրերն իրականացնելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Նշվում է, որ սա էլ նպատակահարմար է դարձնում կրթահամալիրից տեղափոխված սաների և վարժարանի սաների ռազմաուսումնական գործունեությունը կազմակերպել այս կառույցում:

Որոշման նախագծից պարզ է դառնում, որ ՊՆ-ին չեն ամրակցվում

  • հիմնական մասնաշենքում գտնվող 79,3 քմ տարածքով տվյալների մշակման կենտրոնը (24 մլն դրամ արժողությամբ),
  • 7,8 հա հողատարածքը (133 մլն ՀՀ դրամ արժողությամբ),
  • 1 մլրդ դրամ արժեքով գույքը (ցանկը .xls ֆայլով):

Մինչ այս՝ հունվարին, Վիգեն Սարգսյանը «Պոստ Ֆակտում» հաղորդաշարի ռեպորտաժում հայտնել էր, որ պետությունը կարող է գտնել ձևերը` եղած ավելորդությունները օտարելու.

«Ես լսել եմ, որ այստեղ կան ինչ-որ սիգար ծխելու համար նախատեսված սենյակներ՝ կտրիչներով և այլն, իհարկե ապագա սպաներին դրանք դեռ պետք չեն»:

Ավելի վաղ վարժարանի՝ Դիլիջան տեղափոխման մասին հունվարի 20-ին հայտնել էր հայտնել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

2 responses to “Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը տեղափոխվում է Դիլիջան

Մեկնաբանել ԱնատոլիյՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *