ԱՄՆ-ն շարունակելու է Ռաքքայի գրավման շուրջ համագործակցել քրդերի հետ

Մարտի 15-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը հայտնել է, որ «Իսլամական պետության» կենտրոն Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը շարունակելու են քուրդ-արաբական ուժերն իրականացնել: Թուրքիայի մասնակցությունը կարող է լինել միայն այդ շրջանակներում: 

 

ԱՄՆ զինված ուժերի ներկայաչուցիչը հայտարարել է, որ իրենք ներկայում քննարկում են Թուրքիայի հնարավոր մասնակցությունը, սակայն հիմնական համագործակցությունը տեղի քրդերից, քրիստոնյաներից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ է լինելու:

Նա ավելացրել է, որ քրդերից մասնավորապես ներգարվվելու են հենց «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG), ինչպես նաև այս խմբեր, Ռաքքայում և քաղաքի շրջակայքում ապրողներ: Նշված քրդական խմբավորումը Սիրիայում ամենամեծ ազդեցությունն ունեցող ուժն է, ով փաստացի վերահսկում է Թուրքիային սահմանակից շրջանների մեծ մասը:

Այստեղ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասություններ կան, քանի որ թուրքական կողմն այդ քրդական խմբավորումը համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև և նույնպիսի «ահաբեկչական կազմակերպություն»:

Ներկայում Թուրքիան հայտարարում է քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի վրա հարձակվելու ծրագրերի մասին: Սակայն ամերիկացի գնդապետն անդրադարձել է նաև Մանբիջին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տեղի ուժերին, տրամադրել զինտեխնիկա, մարզել, ուղարկել որոշակի ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ բառացիորեն երկու օր առաջ՝ մարտի 14-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նույնպես նշել է, որ իրենք շարժվելու են Մանբիջ:

Սակայն այստեղ հետաքրքրական է, որ Մանբիջի շրջակայքում տեղակայվել են նաև Սիրիայի կառավարական ուժեր և ՌԴ զինծառայողներ, որոնք նույնպես օժանդակում են տեղի բնակչությանը: Իսկ Մանբիջի դեմ գործողություններ այս պահին իրականացնում են միայն Թուրքիայի աջակցությամբ գործող Սիրիայի թուրքմենական խմբավորումները:

Սա ըստ էության նշանակում է, որ ամերիկյան կողմը կտրականապես դեմ է Մանբիջը թուրքական ուժերին հանձնելուն:

Անդրադառնալով Սիրիայում Իրաքի քրդական ինքնավարության զինուժին ներգրավելու վերաբերյալ հարցին՝ գնդապետ Դորիանը նշում է, որ առայժմ նման բան չի քննարկվում:

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Քրդական ուժերը գրոհում են ԻՊ կենտրոն Ռաքքայի շրջակայքի բնակավայրերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *