Ամփոփվել է Հայաստանի և Իտալիայի ՊՆ-ների համագործակցությունը

Մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի ՊՆ և Իտալիայի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում 2017թ. համագործակցության պլանի ստորագրումը

Հայաստանի ՊՆ և Իտալիայի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում 2017թ. համագործակցության պլանի ստորագրումը

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները:

Արձանագրվել է խաղաղապահության, ռազմական կրթության, ռազմական ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Քննարկվել է դրանց շարունակականության ապահովման հետագա միջոցառումների ծրագիրը:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Իտալիայի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում 2017 թվականի համագործակցության պլանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *