Ռուսաստանի ՊՆ կարիքների համար տիեզերք կարձակվի 20 սարք

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նախատեսում են ընթացիկ տարում իրականացնել տիեզերական նշանակության հրթիռների 15 արձակում և ուղեծիր  դուրս բերել ավելի քան 20 տիեզերական սարքավորում։

Այս մասին  «Красная звезда» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՌՕՈւ հրամանատար, գեներալ գնդապետ Վիկտոր Բոնդարևը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանյան «Սոյուզ-Ու» կրող հրթիռը

Ռուսաստանյան «Սոյուզ-Ու» կրող հրթիռը

2016-ին ՌԴ ՌՕՈւ-ն իրականացրել է կրող հրթիռների 17 արձակում, որից հաջողվել է 16-ը։ Վերջին արձակումը եղել է դեկտեմբերի 1-ին Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից։ Արձակվել է «Սոյուզ-Ու» կրող հրթիռը, որը, սակայն վթարի է ենթարկվել։

2017-ի փետրվարին  իրականցվել է «Սոյուզ-Ու» կրող հրթիռների վերջին արձակումը։ Հետագա արձակումները իրականացվելու են արդեն «Սոյուզ-2.1ա» հրթիռներով։

Հիշեցնենք, որ 2016-ի մայիսին՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական կոմիտեի 14-րդ նիստի ժամանակ, կազմակերպության անդամ պետությունների պատվիրակները ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգն համատեղ օգտագործելու մասին որոշում են ընդունել :

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, իսկ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Ուստի նավիգացիոն սեփական ենթակառուցվածք ունենալու համար Ռուսաստանը ստեղծել է ԳԼՈՆԱՍՍ-ը (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *