ՌԴ նախագահը հանձնարարել է Հվ. Օսիայի հետ քննարկել ստորաբաժանումների ներառումը ՌԴ ԶՈւ կազմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է տվել կառավարության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է Հարավային Օսիայի հետ կնքել համաձայնագիր հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումների ՝ Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ անցնելու մասին:

Այս մասին մարտի 14-ին  տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարությանը հրահանգել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցել հարավօսական կողմի հետ՝ համաձայնագիրը կնքելու համար։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային Օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Այսպիսի համաձայնագիր կնքելու մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2015 թվականի մարտին կնքված մեկ այլ պայմանագրով: Դրանով նախատեսվում էր, որ Ռուսաստանը ստանձնելու է Հարավային Օսիայի սահմանների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումը: ԱՅդ նպատակով Հարավային Օսիայի զինված ուժերի և անվտանգության մարմինների «առանձին ստորաբաժանումներ» պետք է մտնեին Ռուսաստանի զինված ուժերի ու այլ կառույցների կազմի մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *