2017 թ. Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունը

Մարտի 14-ին Մոսկվայում Հայաստանի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում նշվում է, որ 2017 թ. ընթացքում Հայաստանի տարածքում պետք է անցկացվի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Բացի այս Ռուսաստանի տարածքում պետք է անցկացվի նաև համատեղ ՀՕՊ զորավարժություն:

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ԶՈւ ԳՇ պետերը

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ԶՈւ ԳՇ պետերը

Ռուսաստանյան գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի Վալերի գեներալ Վալերի Գերասիմով և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը քննարկել են նաև 2017 թ. ընթացքում անցկացվելիք համատեղ վարժանքներին, զորավարժություններին, տարածաշրջանի անվտանգությանը, Հայաստանում ՌԴ ռազմաբազային վերաբերող հարցեր:

Այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքում նախատեսված է անցկացնել «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը, որին ներգրավվելու են նաև Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը:

Բացի ՀԱՊԿ ուժերից, վարժանքներին կներգրավվեն հայ-ռուսական համատեղ զորախմբի ստորաբաժանումների մի մասը:

Մեկ այլ զորավարժություն նախատեսված է անցկացնել Ռուսաստանի տարածքում՝ Աստրախանի շրջանի «Աշուլուկ» զորավարժարանում: Հայաստանի և ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ կիրականացնեն հակաօդային պաշտպանության ուժերի «Մարտական հերթապահություն – 2017» զորավարժությունը:

Նշենք, որ 2016 թ. ռուսաստանյան կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2017 թվականին «Փոխգործակցության» և ՀԱՊԿ մյուս զորավարժությունների փոխարեն պետք է անցկացվերմեկ խոշորամասշտաբ զորավարժություն՝ կազմակերպության երեք երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում: Սակայն այժմ խոսվում է  միայն «փոխգործակցության» անցկացման մասին:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժությունից

Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն ամեն տարի անցկացնում են «Փոխգործակցություն» զորավարժությունը, որն այս տարի անցկացվել է օգոստոսին Ռուսաստանում: 2015-ին զորավարժությունը կրկին անցկացվել է Ռուսատսանում, 2014-ին՝ Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:

Հավելենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Մոսկվա է մեկնել՝ մարտի 15-ին այնտեղ անցկացվող ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերի համաժողովին մասնակցելու համար: Նույն նպատակով Մոսկվայում է արդեն նաև Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետի պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպմանը

ՌԴ ԶՈւ ԳՇ պետի պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ հանդիպմանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *