Բաքվում անցկացվել է «Ծովային գավաթ-2017»-ի նախապատրաստական քննարկում

Այսօր՝ մարտի 15-ին, Ադրբեջան է այցելել Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավատորմի մարտական պատրաստության վարչության պետ, դերծովակալ Վիկտոր Կոչեմազովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջան: Կողմերը քննարկում են «Ծովային գավաթ» մրցույցի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

«Ծովային գավաթ-2016» մրցույթից

«Ծովային գավաթ-2017» մրցույթը, որը Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացվող Բանակային միջազգային խաղերի փուլերից մեկն է, այս տարի օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Այցի շրջանակներում ՌԴ ՌԾՈւ պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի գլխավոր ռազմաբազա՝ «Պուտա»:

Հանդիպումները տևելու են մի քանի օր, որոնց ընթացքում կողմերչը պետք է հստակեցնեն մրցույթի անցկացման բոլոր առանցքային մանրամասները, անցկացման վայրերը, կազմեն համապատասխան քարտեզներ ևն:

Հիշեցնենք, որ մրցույթն Ադրբեջանի տարածքում անցկացնելու մասին առավել վաղ՝ 2016 թ. հոկտեմբերին արդեն իսկ հայտարարել էր ՌԴ պաշտպանությւան նախարարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *