ԱՄՆ-ին Աֆղանստանում լրացուցիչ ուժեր պետք կլինեն․ ԱՄՆ գեներալ

Մարտի 9-ին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոտելը հայտնել է, որ Աֆղանստանում զինյալ խմբավորումների դեմ պայքարելու և արդեն ամրագրած հաջողությունները պահելու համար լրացուցիչ ուժեր պետք կլինեն։ Այս մասին հայտնում է բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը։

ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաները Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում

ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաները Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում

ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերոց հանձնաժողովի լսումների ժամանակ Վոտելը ավելացրել է նաև, որ ինքը և Աֆղանստանում  ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության հրամանատար, գեներալ Ջոն Նիկոլսոնը Աֆղանստանում իրենց ծրագրի վերաբերյալ  ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջիմ Մետիսի համար խորհուրդներ և առաջարկություններ են մշակում։

«Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ներկայում Աֆղանստանում ծառայում է ԱՄՆ ԶՈւ 6941 զինծառայող (ըստ ՆԱՏՕ ԳՔ զեկույցի), ինչը նախատեսված է 2014թ. սեպտեմբերին Աֆղանստանի նախագահի և Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի ստորագրած պայմանագրով:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը և որտեղ ներկայում ծառայում է ՀՀ ԶՈւ 121 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *