ՀՀ ԱԻՆ-ը կաջակցի սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների» կառուցմանը

Մարտի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը պայմանավորվել են օժանդակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման ԿԽՄԿ չափանիշների համալրման հարցում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գնդակոծված պատուհանը

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գնդակոծված պատուհանը (արխիվ)

Այս ուղղությամբ աշխատանքները, հիշեցնենք, նախատեսված են նաև Հայաստանի կառավարության՝ սահմանամերձ գյուղերի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ծրագրով: Դրա ոլորտային խնդիրներից են սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցումը, ինչպես նաև հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցումը:

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը նախարար Տոնոյանը կարևորել է նաև սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումն առաջին բուժօգնության տրամադրման և հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղում կատարելագործման դասընթացներ և գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ:

Կողմերը նաև պայմանավորվել են ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականացնել տարեկան համագործակցության պլանների ձևաչափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *