Աբխազիայի ՌԴ ռազմաբազայի ստուգումներին ներգրավվել են տանկեր, զրահափոխադրիչներ

Մարտի 14-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների շրջանակներում ստուգումներ են անցկացվել Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմական բազայում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ստուգումներին մասնակցել են ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները, ներգրավվել է զինտեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ3 տանկեր, ԲՏՌ-82 ԱՄ զրահափոխադրիչներ, ԿամԱԶ «Մուստանգ» զրահապատ մեքենաներ։

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Զորքը մարտական պատրաստության բերելու ազդանշանից հետո ստորաբաժանումները ստացել են հանդերձանք և իրականացրել 120 կիլոմետրանոց երթ դեպի նախատեսված շրջաններ, որտեղ իրականացրել են քողարկման, ռազմական տեխնիկայի բացազատման առաջադրանքներ։

Ստուգումների նպատակը ստորաբաժանումների  մարտական պատրաստության աստիճանը գնահատելն է։

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումները մեկնարկել են մարտի 13-ին։ Ստուգումներին  ներգրավված են շուրջ 6000 զինծառայող և 1500 միավոր զինտեխնիկա:

Ռուսաստանի ԶՈւ ՀՌՇ հրամանատարի հրահանգով հանկարծակի ստուգումներ են անցկացվում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Աստրախանի, Վոլգոգրադի շրջաններում, Կարաչայ-Չերքեզիայում և Ադիգեայում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամիավորումներում և ստորաբաժանումներում, ինչպես նաև Հայաստանում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *