Թուրքիան զրահափոխադրիչներ է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը տարբեր նահանգների ստորաբաժանումներից հավելյալ զրահափոխադրիչներ է ուղարկել Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Քիլիս նահանգի Էլբեյլի գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: 

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ է փոխադրել Սիրիային սահմանակից Քիլիս նահանգ

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ է փոխադրել Սիրիային սահմանակից Քիլիս նահանգ

Զրահափոխադրիչները Էլբեյլի գավառ են տեղափոխվել Թուրքիայի ժանդարմերիայի ստորաբաժանումների ուղեկցությամբ: Դրան ուղարկվել են այդ գավառում տեղակայված՝ անմիջապես Սիրիայի սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողության մեկնարկից ի վեր հաճախ է զրահամեքենաներ, տանկեր և այլ զինտեխնիկա կուտակում թուրք-սիրիական  սահմանին, իսկ այնուհետև՝ տեղափոխում հենց Սիրիայի տարածք։

Հիշեցնենք, որ մինչ այս՝ մարտի 9-ին, Թուրքիայի զինուժի տանկերից և զրահամեքենաներից կազմված շարասյունը բեռնափոխադրիչներով տեղափոխվել էր Էլբեյլի գավառի ԶՈւ ստորաբաժանումներ:

Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոսի 24-ից մինչև այժմ՝ արդեն մոտ 7 ամիս, գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում: 2017-ի փետրվարի 24-ին, Թուրքիայի բանակը հայտարարել էր, թե իրենք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի Ալ-Բաբ շրջանում։ Սակայն թուրքական կոմղը այստեղ բավականին մեծ թվով մարդկային և զինտեխնիկայի կորուստներ է կրել։

Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում․ 22․02․2017թ․

Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում․ 22․02․2017թ․

Դրանից հետո թուրքական կողմը նշում է, որ շարժվելու են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջի ուղղությամբ: Սակայն Մանբիջի ուղղությամբ շարժվելու դեպքում Թուրքիայի զինուժը խնդիրներ է ունենալու կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ռուսաստանի հովանավորյալ ուժերի հետ:

Խնդիրն այն է, որ այդ Մանբիջի քրդական ուժերին, մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման, աջակցում է ԱՄՆ և հաճախ զենք և զինտեխնիկա է ուղարկում նրանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:

Մյուս կողմից էլ քրդական ուժերը մի քանի օր առաջ Մանբիջի մոտ իրենց վերհսկած որոշ տարածքներ հանձնել են Սիրիայի կառավարական ուժերին, որին էլ աջակցում է Ռուսաստանը: Բացի այդ մարտի 10-ին կառավարական բանակին հաջողվել է Սիրիայի Հաֆսա քաղաքի արևելքում առաջանալ դեպի Եփրատի ափ և հսկողության տակ վերցնել ափի 15 կիլոմետրանոց հատվածը։

Հետևաբար Մանբիջի ուղղությամբ շարժվելու դեպքում Թուրքիան ստիպված կլինի բախվել կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ռուսաստանի հովհանավորյալ ուժերի հետ։ Այդ իսկ պատճառով ներկայում կողմերը փորձում եմ համաձայնեցնել գործողությունները:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *