Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունը երկու քաղաքացու է ձերբակալել

Մարտի 12-ին Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են միջոցների յուրսացման համար մեղադրվող երկու քաղաքացու: Ձերբակալվածները Վրաստանի ՊՆ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի հիմնած «Մշենեբելի-2011» ընկերության նախկին աշխատակիցներ էին:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունը երկու քաղաքացու է ձերբակալել միջոցների յուրացման մեղադրանքով

Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանությունը երկու քաղաքացու է ձերբակալել միջոցների յուրացման մեղադրանքով

Ձերբակալվածներից մեկը ընկերության ֆինանսների բաժնի տնօրենն էր, մյուսը՝ ճարտարապետ-դիզայները: Նրանք մեղադրվում են շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի յուրացման համար:

Հարուցվել է քրեական գործ ուրիշի գույքը յուրացնելու կամ վատնելու հոդվածով, որը սպառնում է 7-ից 10 տարվա ազատազրկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *