Իրանն ու Պակիստանը ծովային զորավարժություն կանցկացնեն

Մարտի 12-ին բարեկամական այցով Իրանի հարավային նավահանգստային Բանդարաբաս քաղաք է ժամանել պակիստանյան նավախումբ՝ կազմված «Թիփփու սուլթան» ականակիր նավից և «Ջուրրաթ» հրթիռային նավից։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Եռօրյա այցի շրջանակներում երկու երկրների ռազմածովային ուժերը անցկացնելու են նաև համատեղ զորավարժություն։

«Թիփփու սուլթան» ականակիր նավ

«Թիփփու սուլթան» ականակիր նավ

Նմանատիպ այցով Պակիստանի ՌԾՈւ նավերը Իրան են ժամանել  նաև 2014 և 2016 թվականներին։

Ավելի վաղ՝ 2016-ի սեպտեմբերին, Իրանը նույնպես  նավախումբ էր ուղարկել Պակիստան։ Այցի ընթացքում երկրները Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն: Զորավարժությանը ներգրավվել են իրանական «Լավան», «Ֆալախան», «Խանջար», «Քոնարակ» ռազմանավերը և Bell-212 բազմանպատակային ուղղաթիռը:

Իրանը նաև մասնակցել է  2017-ի փետրվարին Պակիստանում անցկացվող «Աման-17»  զորավարժությանը։

Հիշեցնենք, որ օրերս Իրանը նավախումբ էր ուղարկել  Ռուսաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *