ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է ինքնասպանությունների ռեկորդային թիվ

Տարվա ավարտին դեռ 6 շաբաթ կա, սակայն ԱՄՆ բանակում և նավատորմում արդեն ինքնասպանության ռեկորդային թիվ է արձանագրվել. ծովային հետևակում ու ռազմաօդային ուժերում իրավիճակը գրեթե նույնն է: Ըստ 2001 թվականից հավաքվող տվյալների՝ 2012 թվականը ինքնասպանությունների թվի առումով ԱՄՆ զինված ուժերի համար թերևս ամենավատն է:

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ զինված ուժերում հաստատված կամ ենթադրյալ ինքնասպանության դեպքերի թիվը 323 է և գերազանցում է 2009թ. սահմանված 310 դեպքերի ռեկորդը: ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումներում ինքնասպանության դեպքերի վիճակագրությունն այսպիսին է.

ԱՄՆ բանակում (US Army) ինքնասպանության 168 դեպք. գերազանցել է անցյալ տարվա 165-ը:
Նավատորմում (US Navy) ինքնասպանության 53 դեպք. գերազանցել է անցյալ տարվա 52-ը:
Ռազմաօդային ուժերում (US Air Force) ինքնասպանության 56 դեպք. 2010թ. եղել է 60:
Ծովային հետևակում (US Marines) ինքնասպանության 46 դեպք. 2009թ. եղել է 52:

ԱՄՆ Ազգային գվարդիայում (National Guard), որը չի մասնակցում Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին գրանցել է ինքնասպանության 114 դեպք:

Երբ ԱՄՆ բանակի ակտիվ զորքի և զորացրվածների ինքնասպանությունների դեպքերը համակցվում են, այն գերազանցում է այս տարի Աֆղանստանում կորուստների հրապարակված թվից (207):

Ըստ ռազմական ինքնասպանությունների փորձագետ Դեյվիդ Ռուդի, ինքնասպանության աճի պատճառը Իրաքի և Աֆղանստանի ավարտվող պատերազմներն են: Նա ուղիղ կապ է տեսնում պատերազմի հետևանքների և հաճախակի զորակոչների միջև: Երբ զինվորները վերադառնում են տուն, այնտեղ ընտանեկան անախորժություններ են առաջանում: Փաստերը վկայում են, որ ինքնասպանություն գործողների 85%-ը չհաջողված ընտանեկան խնդիր է ունեցել, ինչը կապված է հաճախակի անցկացվող զորակոչի հետ:

Ինքնասպանություն գործածների ⅓-ն պատերազմներին ընդհանրապես չի մասնակցել և որոշ ռազմական պաշտոնյաներ դա վերագրում են հասարակական ճնշմանը, և տնտեսական ճգնաժամին: ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Լոյդ Աուստին 3-րդ-ը հայտարարել է, որ «Սա միայն ռազմական ուժերի կամ բանակի խնդիր չէ»:

Ըստ վիճակագրության, զինված ուժերում ինքնասպանությունների թիվն այս տարի գերազանցել է քաղաքացիական դեպքերին: Ներկա ցուցանիշներով ԱՄՆ բանակի ամեն 100 հազար զինծառայողից 30-ը ինքնասպան է լինում, քաղաքացիական բնակչության շրջանում յուրաքանչյուր 100 հազարից ինքնասպանություն է գործում 24-ը:

Վերջին տարիներին ԱՄՆ զինված ուժերը 50 միլիոն դոլարի ներդրում են կատարել ինքնասպանության դեպքերը կանխող ծրագրերի մշակման համար: Պաշտպանության նախարար Լեոն Պենետան 2005 թվականից աճող ինքնասպանության դեպքերն անվանել է «համաճարակ»:

Աղբյուր` USA Today: Army, Navy suicides at record high

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *