Հնդկաստանը փորձարկել է Ռուսաստանի հետ համատեղ արտադրության գերձայնային հրթիռը

Մարտի 11-ին ռուս-հնդկական BrahMos Aerospace համատեղ ընկերության գործադիր տնօրեն Սուդհիր Կումհար Միշրան հայտնել է, որ Հնդգակաստանում հաջողությամբ փորձարկել են համատեղ նախագծած BrahMos գերձայնային հրթիռները, որոնց խոցման հեռահարությունը հասցվել է 400 կմ: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ նախագծման BrahMos գերձայնային հրթիռը

Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ նախագծման BrahMos գերձայնային հրթիռը

Ընկերության ղեկավարը նշել է, որ եթե նախկինում հրթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում էր ընդամենը 290 կմ, ապա ներկայում այն ավելացվել է մինչև 400-ի:

Այս փոփոխությունը կապված է նրա հետ, որ Հնդկաստանը դարձել է «Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի» երկրների լիիրավ անդամություն: Նշված ռեժիմով սահմանվում է, որ այդ կարգավիճակը չունեցող երկրների ԶՈւ սպառազինությունում չպետք է լինի 300 կմ հեռահարությունը գերազանցող հրթիռ:

Հիշեցնենք, որ 2014 թ.  Հնդկաստանն իրականացրել էր հրթիռների առաջին համազարկային արձակումը: 2014-ի փետրվարին Հնդկաստանի ռազմածովային ուժերը նույն հրթիռներից արձակել էին 2 հատ՝ համազարկով:

BrahMos հրթիռների նախագծումն իրականացվել է 1998-ից սկսած, իսկ առաջին անգամ այն ներկայացվել է 2006-ին։

Հրթիռի նախնական տարբերակի ՄՏԲ.

  • Զանգվածը — 3 տ. (օդից արձակվող տարբերակը՝ 2,5 տոննա),
  • Մարտական մասի զանգվածը — 250-300 կգ (կարող է տեղափոխել նաև միջուկային մարտագլխիկ),
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը — 15 կմ է,
  • Առավելագույն հեռավորությունը — 300 կմ (նյոր տարբերակի համար՝ 400 կմ)։

Հրթիռը թռչում է ձայնի արագությունը 2 անգամ, իսկ մեծ բարձրությունների դեպքում՝ մինչև 2,8 անգամ գերազանցող արագությամբ։

Հնդկաստանի ԶՈւ-ն ցամաքից արձակել է ռուս-հնդկական նախագծման BrahMos գերձայնային հրթիռ

Հնդկաստանի ԶՈւ-ն ցամաքից արձակել է ռուս-հնդկական նախագծման BrahMos գերձայնային հրթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *