Հրապարակվել են Մոսուլի ջրամբարը պաշտպանող իտալացի զինվորականների լուսանկարներ

Մարտի 12-ին իտալացի ֆոտոլրագրողերից մեկը հրապարակել է Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված ջրամբարի տարածքում պարեկություն իրականացնող Իտալիայի ԶՈւ զինծառայողների լուսանկարներ։

Դատելով հրաարակված լուսանկարներից՝ վերջիններս իտալական զինուժի հատուկ նշանակության ուժեր են, որոնց սպառազինությունում կան՝ հրետանի, զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ 2016 թ․ իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք 450-հոգանոց ստորաբաժանում են ուղարկելու Իրաք` վերանորոգվող Մոսուլի ջրամբարում աշխատող իտալացի մասնագետներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից պաշտպանելու համար:

Ավելացնենք, որ անցյալ տարվա տվյալներով՝ Իտալիայի ԶՈւ ևս 360 զինծառայողներ Իրաքում մարզում էին երկրի կառավարական, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության փեշմերգե զինված ուժերի մարտիկներին:

Նշենք նաև, որ ներկայում Իրաքի կառավարարակն ուժերը, քրդական զորաջոկատների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի օգնությամբ ազատագրել են Մոսուլի կեսից ավելին։ Իտալիան օդուժի գործողություններին չի ներգրավվել։ Այս առիթով Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին անցյալ տարի նշել էր, որ «իրենք ավելի օգտակար գործով կզբաղվեն»։

Իտալիայի ԶՈւ զինծառայողները՝ Մոսուլի ջրամբարի մոտ

Իտալիայի ԶՈւ զինծառայողները՝ Մոսուլի ջրամբարի մոտ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *