ՌԴ ԶՈւ-ն վարժանքներ է արել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրով

ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանում ավելի քան 200 զինծառայողի և 30 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվածությամբ վարժանքներ են անցկացվել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին իրականացվել են հրթիռի էլեկտրոնային արձակումներ, մշակվել պայմանական հակառակորդի դաշտային հրամանատարական կետը, օդանավակայանը, նյութատեխնիկական ապահովման բազան խոցելու վարժանքներ։

«Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր. ՌԴ ԶՈւ

«Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիր. ՌԴ ԶՈւ

Պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերվել և կոորդինատները հրամանատարական կետին են փոխանցվել անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Վարժանքների ընթացքում «Տոչկա-Ու» համալիրի ստորաբաժանումները իրականացրել են նաև երթ դեպի անծանոթ շրջան, ինժեներական ապահովման, քողարկման, պաշտպանության կազմակերպման գործողություններ։

Նշենք, որ մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերի բոլոր  հրթիռային բրիգադների «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինվելու են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Այժմ «Իսկանդեր-Մ» համալիրներով է ապահովված ՌԴ զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումների 80 տոկոսը։

Ավելացնենք, որ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներով սպառազինված են նաև Հայաստանի զինված ուժերը:

2 responses to “ՌԴ ԶՈւ-ն վարժանքներ է արել «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *