Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը ստորագրել են 2017-18 թթ. ռազմական համագործակցության պլանը

Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ-ում անցկացվել է ամենամյա ադրբեջանա-բիրտանական ռազմաքաղաքական խորհրդակցություն

Ադրբեջանի ՊՆ-ում անցկացվել է ամենամյա ադրբեջանա-բիրտանական ռազմաքաղաքական խորհրդակցություն

Նույն օրն ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր Մեծ Բրիտանիայի ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրին:

Կողմերն ի թիվս այլ հարցերի անդրադարձել էին Աֆղանստանում Ադրբեջանի խաղաղապահ բրիգադի ծառայությանը:

Հիշեցնենք, որ նմանատիպ փաստաթուղթ Մեծ Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը ավելի վաղ՝ մարտի 6-ին, ստորագրել էր Հայաստանի, ապա նաև Վրաստանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *