Հունվարին բյուջետային ծախսերի 20 տոկոսն ուղղվել է պաշտպանությանը

2017 թվականի հունվարին պաշտպանությանն ուղղված ՀՀ պետբյուջեի ծախսերը 21,7 տոկոսով աճել են 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարին ռազմական ոլորտում ծախսվել է 9,5 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 11,6 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է Panarmenian գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցին:

Հունվարին ծախսված 11,6 մլդր դրամը 2017-ի պաշտպանական ամբողջ բյուջեի 5,5 տոկոսն է:

Ըստ զեկույցի՝ այս տարվա հունվարին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմում են բոլոր ծախսերի 19,7 տոկոսը: Ընդ որում՝ 2017 պաշտպանական բյուջեն ՀՀ պետական ամբողջ բյուջեի 15,2 տոկոսն է:

2017 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեն շուրջ 210 մլրդ դրամ է, որից ըստ e-gov.am կայքի՝ այս պահի դրությամբ ծախսվել է մոտ 24 մլրդ դրամը: Սա 2017թ. ամբողջ պաշտպանական բյուջեի 11,4 տոկոսն է:

2017 թվականի պաշտպանական բյուջեից ծախսվել է մոտ 24 մլրդ դրամը. e-gov.am

2017 թվականի պաշտպանական բյուջեից ծախսվել է մոտ 24 մլրդ դրամը. e-gov.am

Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:

Ոլորտը

Ծախսեր
(հզր դրամ)

Պաշտպանություն (ընդհանուր) 209.813.481,1
Ռազմական պաշտպանություն 202.106.217,2
Արտաքին ռազմական օգնություն 162.818,4
Հետազոտական և նախագծային աշխատանքներ 1.641.470,1
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 5.902.975,4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *