ԱՄՆ ռազմածովային ուժերում հղիությունների մեծ թիվը ֆինանսական խնդիրներ է առաջացնում

ԱՄՆ ռազմածովային ուժերում միջին հաշվարկով 100 կին զինծառայողներից 16-ը լքում են ռազմանավը հղիության պատճառով: Daily News Caller Foundation (DCNF) կենտրոնը հրապարակել է ուսումնասիրություն, որը կատարել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը: Այն ընդգրկում է 2015 թվականի հունվարից 2016-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի կին զինծառայողներ

ԱՄՆ ռազմածովային ուժերի կին զինծառայողներ

Ընդհանուր առմամբ կանայք ռազմանավերը լքում և առափնյա ուժերում ծառայության են անցնում 50 տոկոսով ավելի հաճախ քան տղամարդիկ: Նշվածը 2016 թ. 2 տոկոսով աճել է 2015 թվականի համեմատ: 2015 թ. հունվարի դրությամբ ռազմածովային ուժերում ծառայող կանանցից երեխայի է սպասել շուրջ 14 տոկոսը: 2016-ի օգոստոսին այս թիվը հասել է ռեկորդային 16 տոկոսի:

Նշվում է, որ կին զինծառայողների հղիությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, զգալիորեն ազդում պաշտպանական բյուջեի և ռազմածովային ուժերի մարտունակության վրա: Բացի այդ, եթե տարիներ առաջ հղի զինծառայողները ազատվում էին ծառայությունից, ապա այժմ զինված ուժերում համապատասխան պայմաններ են ստեղծվում հղի կանանց համար:

Զինված ուժերում ծառայող կանանց թեմաներ լուսաբանող լրագրող Ջուդ Էդենը, ով նաև 2004-ին ծառայել է Իրաքում ԱՄՆ ռազմածովային ուժերում, հայտնում է հատուկ կրթություն ստացած մեկ կնոջ՝ ռազմանավից առափնյա ծառայության տեղափոխությունը կարող է արժենալ 30 հազար ԱՄՆ դոլար: Միայն 2016-ին այս նպատակով ծախսվել է 115 մլն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *