Իրանը ռազմական նավախումբ է ուղարկել Ռուսաստան

Իրանական «Դամավանդ» էսկադրային ականակիր նավը և «Դերաֆշ» հրթիռային նավը Կասպից ծովի իրանական նավահանգստից բարեկամական այցով ուղևորվել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ՝ Դաղստան։ Այս մասին մարտի 6-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին և 2015-ի հոկտեմբերին նույնպես ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականացրել  զորավարժություններ:

Իրանական «Դամավանդ» ռազմանավը

Իրանական «Դամավանդ» ռազմանավը

Ավելի վաղ՝ հոկտեմբերին,  Իրանի ռազմածովային ուժերի 2 նավ՝ «Դամավանդը»  և «Ջոշան» հրթիռային նավը, եռօրյա այցով մեկնել էին Բաքվի նավահանգիստ:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին  հնգօրյա բարեկամական այցով Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբաս էր ժամանել ռուսաստանյան «Յանտար» նավը: Դա Ռուսաստանի զինված ուժերի նավերի հինգերորդ այցն էր Իրան: Մինչ այդ այցեր եղել են 2007-ին, 2014-ին և 2015-ին, 2016-ի հոկտեմբերին։

Մինչ այդ Իրանի ՌԾՈւ դերծովակալ Աֆշին Ռեզաին հայտնել էր, որ  առաջիկա 6 ամիսների ընթացքում Իրանը ընկերական այցերով մեկնելու է Կասպից ծովի այլ նավահանգիստներ, բացի այդ, նախատեսվում է նաև այլ երկրների նավերի այց Կասպից ծովի իրանական ափեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *