Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է Հալեպին ջուր մատկարարող կայանը

Մարտի 7-ին Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրի կայանը: Այս մասին հայտնում է Reuters գերծակալությունը:

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Ջրի կայանը տեղակայված է Եփրատ գետի արևմտյան հատվածում՝ ալ-Խաֆսա բնակավայրում: Հալեպ քաղաքի բնակչությունը մոտ 2 ամիս զրկված է եղել խմելու ջրից: Համաձայն աղբյուրի՝ ջրակայանի գրավումը Սիրիայի կառավարական ուժերի հիմնական առաջնահերթություններից մեկն է եղել:

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հալեպ քաղաքում, ԻՊ զինյալները 2016-ի դեկտեմբերին «շարքից հանել են» քաղաքին ջուր մատակարարող կայանը:

Ավելի ուշ՝ 2017-ի փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել էր, որ ԻՊ զինյալները վերահսկում են Հալեպ քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական աղբյուրները, ինչի հետևանքով հունվարի կեսից Հալեպի և հարակից տարածքների շուրջ 1,8 միլիոն մարդ զրկված է խմելու ջրից:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *