Չինաստանի պաշտպանական բյուջեն կաճի 7 տոկոսով

2017 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն կավելանա միանգամից 7 տոկոսով և կհասնի 151 մլրդ ԱՄՆ դոլարի՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 1,3 տոկոսը: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությանը՝ մեջբերելով Չինաստանի խորհրդարանի մամուլի խոսնակին:

BBC լրատվակայքը փոխանցում է, որ Չինաստանի ռազմական բյուջեն աշխարհում զբաղեցնում է ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղը: Նշվում է, որ բյուջեի ավելացումը պայմանավորված չէ արտաքին վտանգներով:

Դեռևս 2015 թվականին հայտարարվել էր, որ Չինաստանը մինչև 2017-ի վերջը երկրի զինված ուժերի թվաքանակը կկրճատի 300 հազար մարդով: Այնուամենայնիվ, անգամ կրճատումների իրականացումներից հետո Չինաստանի բանակը կշարունակի մնալ թվաքանակով ամենամեծը աշխարհում:

Վերջին տարիներին Չինաստանի ռազմական բյուջեի ծավալներն անընդմեջ աճում են, 2015 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն կազմել է 141 մլրդ դոլար, իսկ 2016-ին՝ 147 մլրդ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *