ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի հագեցման ծրագիրը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Քննարկվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համագործակցությունը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին

Նախարարը Տոնոյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հագեցման ծրագրի շրջանակներում համագործակցելու պատրաստակամությունը:

Նշենք նաև, որ մարտի 6-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել էր ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին, ինչպես նաև անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *