2017-ին Ռուսաստանի ԶՈւ-ին փոխանցվելու է 12 միավոր Կա-52 ուղղաթիռ

Ռուսաստանյան «Պրոգրես» ավիաշինական ընկերությունը 2017-ի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցելու է 12 միավոր Կա-52 «Ալիգատոր» հարվածային-հետախուզական ուղղաթիռ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ

Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռ

Բացի այդ, ավիացիոն ընկերության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ 2016-ի ընթացքում ընկերությունը Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանն է հանձնել 14 միավոր Կա-52Կ ուղղաթիռ:

Բորիսովը նաև հայտնել է Կա-52 ուղղաթիռների Կա-25Կ տարբերակի հետ կապված որոշ թերություններ են առկա, սակայն հույս է հայտնել, որ այդ խնդիրները ամենակարճ ժամկետներում կլուծվեն:

Նա նաև հայտնել է, որ 2017-ին ընկերությունը, բացի այն, որ ուղղաթիռներ է փոխանցելու Ռուսաստանի ԶՈւ-ին,  միևնույն ժամանակ առաջին անգամ արտահանելու է ուղղաթիռները այլ երկիր: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Արտահանման համար նախատեսված ուղղաթիռների առաջին խմբաքանակը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնվել դեռևս 2016-ի դեկտեմբերին:

Ըստ Բորիսովի՝ 2017-ին Եգիպտոսը կստանա Կա-52 ուղղաթիռները: Եգիպտոսին Կա-52 մատակարարելու պայմանագրի մասին հայտնի է դարձել դեռևս 2015-ի դեկտեմբերին: Այնուհետև հայտնի է դարձել, որ Եգիպտոսը պատվիրել է 50 միավոր Կա-52 ուղղաթիռ, որոնք շատ հնարավոր է, որ մատակարարվեն տախտակամածային տարբերակով:

Բազային Կա-52 ուղղաթիռը խորհրդային Կա-50 ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ ՝, թռիչքի առաստաղը՝ 5,5 կմ: Ուղղաձիգ բարձրանալիս Կա-52-ը կարող է զարգացնել մինչև 12 մ/վ արագություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *