Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները

Մարտի 6-ին ՀՀ ՊՆ տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին: Անցկացվել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Հանձնաժողովը ղեկավարում են հենց նշված պաշտոնյաները:

ՀՀ ՊՆ տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին:

ՀՀ ՊՆ տեղակալ ” ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներին ու հեռանկարներին, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *