Ամերիկյան զրահամեքենաները նկատվել են Մանբիջի մերձակայքում

Երեկ՝ մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել են ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել են ԱՄՆ դրոշներով: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ զրահամեքենաները նկատվել են Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ:

Ամերիկյան զրահամեքենաները Մամբիջում հայտնվել են այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտարարել էր, որ Ալ-Բաբը գրավելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախը կլինի Մամբիջը:

Մինչ այս՝ 2017-ի երկու ամիսների ընթացքում, քրդերը ԱՄՆ-ից որպես օգնություն երկու անգամ ստեցել են տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2): Հնարավոր է, որ լուսանկարված զրահամեքենաները դրանք են:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Մասնավորապես՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ Ալ-Բաբից հետո ուղղությունը լինելու է դեպի Մանբիջ:

Մամուլում և սոցցանցերում նաև տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի զինուժի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *