Թուրքիայում գտել են Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն

Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանական ուժերը գտել են Սիրիայի օդուժի՝ մարտի 4-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում կործանված ինքնաթիռի օդաչուին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթուրք» լրատվակայքը:

Գտնված օդաչուն է Մեթմեթ Սաֆֆան: Նա տեղափոխվել է Հաթայ նահանգի հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Սիրիայի օդուժի ՄիԳ-23 կործանիչը է ընկել Սիրիայի սահմանակից Հաթայ նահանգում, օդաչուն կարողացել է կատապուլտով փրկվել:

Ավելի վաղ Սիրիայում կռվող «Ահր ալ-Շամ» ահաբեկչական կառույցը տարածել է տեղեկություններ, թե իրենք են խոցել Սիրիայի օդուժի ինքնաթիռը, սակայն սիրիական ղեկավարությունը նշել է, որ ինքնաթիռը կործանվել է տեխնիակական թերությունների պատճառով: Փոխանցում է արաբական «Ալ Մասդար նյուզ» լրատվակայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *