«Իսկանդերի» մասին հայտարարության նպատակը տաք գլուխները սառեցնելն էր. Վիգեն Սարգսյան

«Եթե որևէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է», — հայտարարել է ՀՀ պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում, ինչպես փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:

Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայան

Հայաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայան

«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման՝ մարտի 5-ի թողարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայկական կողմն այնուամենայնիվ ձգտում է, որ էսկալացիան այդ աստիճանի չհասնի:

Զինատեսակների կիրառման մասին որոշումները, ինչպես նշել է Սարգսյանը, ընդունվում են մարտական և ռազմավարական հաշվարկներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով առաջնագծի իրավիճակը:

«Եթե իմ հայտարարությունը որևէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձևով է արվել, որովհետև նպատակը հենց դա էր` սառեցնել այն տաք գլուխները, որոնք կարող էին մոռանալ այդ հեռանկարի մասին», — նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ՝ հունվարին, Վիգեն Սարգսյանը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ սեպտեմբերին Երևանում ցուցադրված «Իսկանդեր» համալիրները պատկանում են Հայաստանին, և դրանք կառավարում են նրանք, ում համալիրները պատկանում են:

Սարգսյանը նշել է, որ այս հրթիռային համալիրները թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել հակառակորդի ենթակառուցվածքներին: Ըստ այդմ՝ համալիրների կիրառումը կապված է լինելու իրավիճակի զարգացման հետ:

Միաժամանակ Վիգեն Սարգսյանը նշել է, որ «Իսկանդերն» առաջին հերթին զսպող նշանակությամբ զինատեսակ է, բայց իրավիճակի զարգացումը կարող է թելադրել այս մոտեցման վերանայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *