Պալմիրայի ազատագրումը մշակվել և իրականացվել է ՌԴ ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել և իրականացվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ: Այս մասին հայտնել է  ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ գործողության արդյունքում ոչնչացվել է 19 տանկ, 37 զրահապատ մեքենա, 98 ռազմական փիքափ և շուրջ 100 միավոր ավտոմեքենա, իսկ զինյալները տվել են հազարից ավելի սպանված և վիրավոր:

Իրադրությունը Պալմիրայում 3/3/2017-ի դրությամբ. ՌԴ ՊՆ քարտեզ

Իրադրությունը Պալմիրայում 3/3/2017-ի դրությամբ. ՌԴ ՊՆ քարտեզ

Հավելենք, որ քաղաքի ազատագրման գործողությանը մասնակցել են նաև ՌԴ օդուժը, ինչի մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել էր ՌԴ նախագահին:

Պալմիրան ազատագրելուց հետո սիրիական կառավարական ուժերը  սկսել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքացիական օդանավակայանի ազատագրման գործողություններ:

Մարտի 2-ին սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Պալմիրայում: Կառավարական ուժերը տարբեր ուղղություններով գրոհել են քաղաքի արվարձանները և վերահսկողություն հաստատել քաղաքի պատմական կենտրոնում, արևմտյան և հարավային հատվածներում:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել էր ազատագրել 2015-ի մայիսից ԻՊ վերահսկողության տակ գտնվող Պալմիրա պատմական քաղաքը (Թադմոր)։ Սակայն կառավարական ուժերը այն կարողացավ պահել մինչև 2016 թ․ դեկտեմբեր, երբ իսլամիստներին հաջողվեց կրկին գրավել քաղաքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *