Ռուսաստանը հերքում է ՌԴ և ՆԱՏՕ ինքնաթիռների վտանգավոր «մերձեցումները»

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պենտագոնից ծանուցում չի ստացել ՌԴ և ՆԱՏՕ երկրների ռազմաօդային ուժերի  միջև միմյանցից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու դեպքերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկոն։ Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ Սու-24 ռմբակոծիչ

ՌԴ ԶՈւ Սու-24 ռմբակոծիչ

Ավել վաղ Եվրոպայում և Աֆրիկայում  ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Ուոլթերսը հայտարարել էր, որ փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերի միջև գրանցվել է միմյանցից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու 4 դեպք։ Դեպքերից 3-ը եղել են ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչների, իսկ մեկը  Իլ-38 ինքնաթիռի մասնակցությամբ։ Տեղեկացնում է Defense News պարբերականը։

Ըստ Կոնաշենկովի՝ ռուսական ավիացիայի թռիչքները իրականացվում են անվտանգության պահպանման միջազգային կանոններին և պահանջներին համապատասխան, բացի այդ   Սու-24 ռմբակոծիչները և Իլ-38 ինքնաթիռները կործանիչների նման կտրուկ մանևրներ և անսպասելի «մերձեցումներ» չեն կատարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *