Հրապարակվել է Իրանում Ս-300 ԶՀՀ-ների փորձարկումը ներկայացնող տեսանյութ

Համացանցում է հայտնվել Իրանում ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համալիրների փորձարկման տեսագրությունը։ Համալիրի փորձարկման վերաբերյալ Իրանը դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։ Առայժմ հայտնի է, որ փորձարկումը կատարվել է Իրանի հյուսիսարևմտյան Սեմնան նահանգում։

Ստորև ներկայացնում ենք տեսանյութը։

S-300 IR in Action

And you threw not, [O Muhammad], when you threw, but it was God who threwThe Noble Quran (8:17) Mightier Than Ever : The Islamic Republic of Iran Armed Forces conduct the first test launch of S-300 IR (PMU2 Plus) strategic missile system and successfully destroy the target in Semnan province.

Posted by Iran Military on Thursday, March 2, 2017

Նշենք, որ ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ամիր Հաթամին հայտարարել էր, որ Իրանը փորձարկում է Ս-300-ի իրանական տարբերակը՝ «Բավար-373-ը»։ Փորձարկումները շարունակվելու են մինչև զինված ուժերին այդ համալիրների տրամադրումը։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումը։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համալիրները Իրանը ցուցադրել է    իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։

Համալիրների ստանալուց հետո Իրանը անցկացրել է նաև  ՀՕՊ զորավարժություն, սակայն, ըստ իրանական կողմի,  Ս-300-ները այդ զորավարժությանը չեն ներգրավվել։

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *