«Իսլամական պետությունն» առաջին անգամ ուղղակի կերպով սպառնացել է Չինաստանին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը առաջին անգամ հրապարակել է տեսանյութ-սպառնալիք, որտեղ Չինաստանից դուրս եկած ահաբեկիչները, այդ թվում՝ նաև պատանիներ, սպառնում են վերադառնալ Չինաստան և ջիհադական պայքար սկսել: Դատելով տեսանյութում հնչող թյուրքական լեզվից՝ նրանք Չինաստանից սերած ույղուրներ են:

Տեսանյութում ԻՊ-ին անդամակցած պատանի զինյալների կյանքն է ներկայացվում, նրանց ամենօրյա պարապմունքները և այլն: Ամբողջական տեսնայութը շուրջ 30 րոպե տևողություն ունի:

Չնաստանում թյուրքական ույղուր փոքրամասնությունների, նրանց հիմնական բանկեցման վայրի՝ Սինցզյան նահանգի հարցերով մասնագետ Մայքլ Կլարկը «Ֆրանս-պրես» գործակալությւանը տված հարցազրույցում նշում է, որ սա առաջին անգամն է, երբ ԻՊ-ն ուղղակի կերպով սպառնում է Չինաստանին:

Ավելացնենք, որ սա կարող է կապված լինել նաև վերջին շրջանում Մերձավոր Արևելքում իսլամիստական կառույցի կրած պարտությունների հետ: Խոսքը մասնավորապես Սիրիայում թուրքական, սիրիական և քրդական զինուժից, ինչպես նաև Իրաքում տեղի կառավարակն ուժերից, ԱՄՆ գլխավորած կոալիցիայից կրած մի շարք պարտությունների մասին է:

Հավելենք, որ նախկինում հայտնված բազմաթիվ տվյալների համաձայն՝ ույղուրներին Սիրիա և Իրաք տեղափոխվել օգնել է թուրքական կողմը: Թուրքիան առհասարակ ույղուրների հարցը փորձում է մշտապես օգտագործել Չինաստանի վրա որոշակի ճնշում գործադրելու համար:

«Իսլամական պետության» զինյալներ Չինաստանից

«Իսլամական պետության» զինյալներ Չինաստանից

Այսպես՝ 20015-ի հունվարին տեղեկություն էր հայտնվել, որ Չինաստանից փախած ույղուրները Թայլանդում հեշտությամբ ձեռք են բերում կեղծ թուրքական անձնագրեր, որոնց միջոցով անցնում են Թուրքիա, իսկ այնտեղից Սիրիա կամ Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու համար։

Հուլիսի 11-ին «Ռոյթերս» գործակալությունը նույնպես նմանատիպ բնույթի տեղեկություններ էր տարածել: Հավելենք, որ, տարբեր հաշվարկներով, Չինաստանի հյուսիսում ապրում է շուրջ 10 միլիոն ույղուր:

«Իսլամական պետության» զինյալ Չինաստանից

«Իսլամական պետության» զինյալ Չինաստանից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *