Հակառակորդը շարունակում է կիրառել ականանետներ և TR-107 կայաններ

Մարտի 2-ի լույս գիշերը Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է շուրջ 100 անգամ (1200 կրակոց)։ Հակառակորդը կրկին կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետ և TR-107 տիպի 107 մմ տրամաչափի ռեակտիվ հրթիռային կայաններ:  Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Ադրբեջանի զինուժը մարտի 2-ին կիրառել է ականանետ և 107 մմ հրթիռային կայանք

Ադրբեջանի զինուժը մարտի 2-ին կիրառել է ականանետ և 107 մմ հրթիռային կայանք

Նշված զինատեսակներով, ինչպես նաև հակատանկային հաստոցավոր, հաստոցավոր ավտոմատ և ենթափողային նռնականետներով թշնամին կրակել է Շփման գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը նշված ակյանքներով հայկական դիրքերի ուղղությամբ կրակել էր նաև փետրվարի 28-ին և մարտի 1-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *