ՀՀ ՊՆ-ում գնահատվել են ՆԱՏՕ-ՀՀ ՊՆ ամենամյա ծրագրերի և նպատակների առաջընթացը

Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման և վերանայման գործընթացի և Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների և փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սևերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ: Արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։

Մասնավորապես` Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման և այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

Հիշեցնենք, որ 2016-ի մարտին Պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության եռօրյա քննարկումների ծրագրում ներառվել էին Պլանավորման և Վերանայման Գործընթացի 2014-2015 թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգման, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցման հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *