Իրանը փորձարկում է «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանը փորձարկում է տեղական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը։ Փորձարկումները շարունակվելու են մինչև զինված ուժերին այդ համալիրների տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Ամիր Հաթամին։ 

Մարտի 1-ին Իրանի նախարարի խոսքը փոխանցել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ Հաթամիի՝ պաշտպանական ոլորտում, այդ թվում այս համակարգերի վրա տարվող աշխատանքները ընթանում են հաստատված ծրագրին համապատասխան։

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Ավելի վաղ Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիին հայտարարել էր, որ երբ ԶՀՀ-ն համալրի Իրանի ԶՈւ սպառազինությունը՝ ռուսաստանյան Ս-400 համակարգեր գնելու անհրաժեշտություն Իրանն այլևս չի ունենա:

«Բավար-373» ԶՀՀ-ն Իրանն առաջին անգամ ներկայացրել է 2016-ի օգոստոսին։ Իրանական կողմը մանրամասներ չի տրամադրել ՀՕՊ համակարգերի մասին: Հայտնի է, որ համալիրի ռադարային համակարգը իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին: Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին:

Նշենք, որ «Բավար-373» ԶՀՀ-ների արտադրության աշխատանքները Իրանը սկսել էր դեռևս 2010 թ.՝ այն ներկայացնելով որպես ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների համարժեք: Խնդիրն այն էր, որ Իրանը այդ ժամանակ միջազգային պատժամիջոցների պատճառով չէր կարողանում նման համակարգեր գնել գնել Ռուսաստանից:

Արդեն 2015-ի ապրիլին, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը և սկսեց Ս-300 ԶՀՀ-ներ  մատակարարել Իրանին։ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է համակարգերի մատակարարումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *