Իսրայելը և Հնդաստանը ԶՀՀ-ներ արդիականացնելու՝ 2,5 մլրդ դոլարի պայմանագիր կկնքեն

Հնդկաստանի զինված ուժերի համար Իսրայելը և Հնդկաստանը միասին արդիականացնում են «ցամաք-օդ» տեսակի իսրայելական հրթիռային համակարգերը։ Այս մասին հայտնում է Janes ռազմական հանդեսը։

Իսրայելա-հնդկական արտադրության Barak-8 ԶՀՀ

Իսրայելա-հնդկական արտադրության Barak-8 ԶՀՀ

Գործարքը վերջերս հաստատել է Հնդկաստանի անվտանգության հարցերով պետական հանձնաժողովը, հաշվվում է շուրջ 170 մլրդ ռուփի (2.5 մլրդ ԱՄՆ դոլար)։ Ռազմական հանդեսը նշում է, որ Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչը հաստատել է համաձայնագրի առկայությունը, սակայն մանրամասներ չի տրամադրել, իսկ պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կկնքվի 2017-ի հունիսին՝ Հնդկաստանի վարչապետի՝ Իսրայել այցի ժամանակ։

Ինչպես հայտնում է India Today լրատվակայքը, արդիականացման գործընթացը ձգվել է երեք տարի՝ նախօրոք պլանավորված  չեխական Tatra բեռնատարների բացակայության պատճառով, բեռնատարները օգտագործվելու էին որպես պլատֆորմ իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար։ Որոշվել է հնդկական մեքենաշինական արդյունաբերության հիմքի վրա նոր բեռնատարային պլատֆորմ մշակել։

Ենթադրվում է, որ արդիականացվելու են Barak-8 ԶՀՀ-ները, որոնք համատեղ արտադրում են իսրայելական և հնդկական ռազմարդյունաշինական կազմակերպություններ։ ԶՀՀ-ները նախատեսված են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային տեղակայման համար:

Ըստ տարբեր աղբյուրների՝ այս համակարգերը թիրախը կարող են որսալ 70 կմ հեռավորությունից՝ 25 կմ բարձրության վրա: Barak-8 հրթիռների առավելագույն արագությունը շուրջ 650-700 մ/վրկ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *