Թշնամին կիրառել է հակատանկային հրթիռ, ՊԲ-ն կորուստներ չունի

Այսօր՝ փետրվարի 28-ին՝ ժամը 15:40-ին, Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Spike տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում:Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը։

Թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման պատճառով ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Ադրբեջանական բանակի կրակած Spike հրթիռի մնացորդները

Ադրբեջանական բանակի կրակած Spike հրթիռի մնացորդները

Օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը կրակել էտարբեր տրամաչափի հրաձգային զենքերով,  ինչպես նաև ԱԳՍ-17 նռնականետներով (10 արկ) և 60 մմ ականանետով (2 արկ)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *