Իրանի զինուժում ստեղծվել է ԱԹՍ-ների կազմավորում

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը  ստեղծել են ԱԹՍ-ների կազմավորում և կենտրոն, որը տեղակայվելու է ԻՀՊԿ ցամաքային ուժերի գործողությունների տարածքներում։

Այս մասին փետրվարի 26-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Նկատենք, որ անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուները կիրառվում են  նաև Սիրիայում և Իրաքում։

Նշենք նաև, որ 2016-ին ներկայացվեցին իրանական արտադրության  բազմաթիվ ԱԹՍ-ներ , այդ թվում՝ մահապարտ, ԱՄՆ-ից ռազմավար վերցրած, ինչպես նաև ամերիկյան RQ-170 Sentinel  անօդաչուի նմանությամբ պատրաստված «Սաեղե» անօդաչուն:

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

Իրանական արտադրության «Աբաբիլ-3» ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *