Փետրվարի 27-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով, փետրվարի լույս 27-ի գիշերը վիրավորվել, ապա հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ահմադով Էլվին Սուլեյման օղլուն (Əhmədov Elvin Süleyman oğlu): Սպանված զինծառայողը  Թովուզ շրջանի Յանըքլը գյուղից էր, ծնված 1997-ին: 

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu):

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ահմեդով Էլվին Սուլեյման օղլու (Əhmədov Elvin Süleyman oğlu):

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv կայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը հայտնել է, որ Ահմեդով Էլվինը վիրավորվել է փետրվարի 27-ին Թարթառի ուղղությամբ ընթացող մարտերում, ավելի ուշ՝ փետրվարի 27,  մահացել է հիվանդանոցում:

Նշենք, որ այս զինծառայողի մասին գրառում էր արել նաև Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Գանիրա Փաշաևան:

Սոցցանցերի այլ ադրբեջանցի օգտատերեր ևս հայտնում են, որ Ահմեդովի հուղարկավարությունը տեղի է ունենալու այսօր՝ փետրվարի 28-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *