Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ռազմինֆոյի նյութին

Փետրվարի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է տարածել, որում խոսում է երկրի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլուն (Hüseynov Murad İlqar oğlu ): Ավելի վաղ զինծառայողի հարազատները սոցցանցերում գրում էին, որ չեն կարողանում կապվել նրա հետ։

Ռազմինֆոն իր ֆեյսբուքյան էջում նույնպես հայտնել էր, որ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկը գրում է, որ իր հորաքրոջ որդու՝ հետախույզ Մուրադ Հուսեյնովի հետ չեն կարողանում կապ հաստատել:

Ադրբեջանի ՊՆ-ն, փաստորեն, արձագանքել է Ռազմինֆոյի գրառմանն ու տարածել է տեսանյութը՝ հավաստիացնելով, որ զինծառայողը ողջ է։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլու:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Մուրադ Իլգար օղլու:

Հաղորդագրության համաձայն՝ Հուսեյնովը այժմ էլ ծառայում է Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում: Իսկ սոցցանցերում տարածված նկարը 2016-ին փետրվար ամսին զինված ուժերում ծանրամարտի մրցույթում արված լուսանկար է: Ադրբեջանի ՊՆ նաև տեսագրություն է տարածել, որում զինծառայողը հայտնում է, որ ինքը ողջ է և շարունակում է ծառայությունը:

Ստորև՝ Ռազմինֆոյի ֆեյսբուքյան հրապարակումը (25․02․2017)

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկը գրում է, որ իր հորաքրոջ որդու՝ հետախույզ Մուրադ Հուսեյնովի հետ չեն կարողանում կ…

Posted by Razm.Info on Saturday, February 25, 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *