ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ներքին ծառայության կանոնագրքի փոփոխության նախագծին

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացությունն են ստացել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթները: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի կայքը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստը:

Հիշեցնենք, որ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման ու օգտագործման կարգը:

Իսկ «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ պաշտպանական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ՀՀ ԶՈւ ներքին ծառայության, ինչպես նաև կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *