ԱՄՆ-ն կասեցրել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն համարելու մասին քննարկումները

ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կասեցրել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որպես ահաբեկչական կազմակերպություն համարելու մասին քննարկումները։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Փետրվարի սկզբից ԱՄՆ կառավարությունը քննարկում էր ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմավորում համարելու հարցը։ Մինչ այժմ անցկացվել են մի քանի քննարկումներ, և փետրվարի վերջին արդեն որոշումը պետք է ամրագրվեր փաստաթղթի տեսքով։

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Իրանի ԻՀՊԿ զինծառայողները

Քննարկումները կասեցնելու որոշումը կայացվել է ԱՄՆ ռազմական փորձագետների խորհրդով։ Ըստ Reuters-ի աղբյուրի՝ եթե ԻՀՊԿ-ն համարվի ահաբեկչական կազմակերպություն, ապա Իրանի հետ որևէ հարցով  բանակցելու եզրեր չեն լինի։

Այս որոշումը պայմանավորված է նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանակությամբ, ով Իրանի հանդեպ կոպիտ քաղաքականության կողմնակից էր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն «բալիստիկ հրթիռներ փորձարկելու, ահաբեկիչներին օժանդակելու համար» նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության և 13 ֆիզիկական անձի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *