Պարզվել են մանրամասներ սպանված ադրբեջանցիներից ևս 3-ի մասին

Փետրվարի 27-ին ադրբեջանական սոցցանցերից պարզվել են հավելյալ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ հայտնած ևս 3 սպանված զինծառայողների մասին: Սպանվածներից մեկը լեյտենանտ էր, մեկը՝ տեխնիկական քոլեջի սան: Մյուսից առայժմ հայտնի է միայն ծննդավայրը:

 

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu)

Փետրվարի 25-ին սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկը լեյտենանտ էր` Նազարով Շահլար Յաշար օղլու (Nəzərov Şahlar Yaşar oğlu): Նա ծնվել է Ադրբեջանի Յարդըմլը շրջանի Փեշթասար (Peştəsər) գյուղում:

Մյուս սպանված զինծառայողը՝ 03.05.1996 թ. ծնված Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն (Cəfərov Zakir Nazim oğlu) ավարտել էր Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտին կից քոլեջը՝ «ավտոճանապարհների և օդանավակայանների շինարարության, նախագծման և վերանորոգման» մասնագիտությամբ: Ծնունդով Բաքվից էր:

Սպանվածներից 3-րդը՝ Գադիմով Զյուլֆու Ռահիմ օղլուն (Qədimov Zülfü Rəhim oğlu) ծնունդով Աղդամի շրջանի սահմանամերձ Մերզիլի գյուղից էր: Նրա մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Հավելյան մանրամասների դեպքում կտեղեկացնենք:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին արդեն հայտնել էինք ևս երկու սպանվածի՝ ադրբեջանական բանակի մայոր, բրիգադի հետախուզության պետ Աբդուլլաև Ագշինի և ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ, հետախույզ Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուի մասին:

Ադրբեջանական սոցցանցերում տարածված տեղեկություների համաձայն՝ Ադրբեջանի բանակը փետրվարի 25-ին ունեցել է ոչ թե 5, այլ՝ առնվազն 7 կորուստ: Սակայն այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *